Պոլիմերազային շղթայական ռեակցիա

Արտադրող: 3B Scientific
Մոդել: Polymerase Chain Reaction
Առկա: Առկա է

Այս փորձը 6 լաբորատոր խմբերի համար է և ուսանողներին ներակայացնում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) սկզբունքները և կիրառումը առանց ՊՇՌ սարքի: Պոլիմերազային շղթայական ռեակցիան  (ՊՇՌ) մեծ ազդեցություն է ունեցել կենսատեխնոլոգիայի տարբեր ճյուղերի վրա: ՊՇՌ-ի միջոցով  ԴՆԹ-ն կարող է ամպլիֆիկացվել և ուսումնասիրվել: Մանգաղաձև բջջային սակավարյունության հայտնաբերման համար մշակել են մեծ քանակությամբ դիագնոստիկ թեստեր: ՊՇՌ-ն ԴՆԹ-ի  ամպլիֆիկացիան դարձնում է այլընտրանքային մոտեցում  կլոնավորման փորձերի համար: Այն օգտագործվում է գենոմային նախագծերում, քարտեզավորման և ԴՆԹ-ի սեքվենավորման  մեջ: ՊՇՌ  օգտագործվում է նաև դատական գործերում, էվոլյուցիոն ուսումնասիրություններում և այլն: Այս մոդելային փորձը մարդկային ԴՆԹ չի ներառում և չի պահանջում ջերմային ցիկլեր: Այն տևում է 45 ր:

Հավաքածուն ներառում է՝ ԴՆԹ-ի նմուշներ Ready-to-Load, ագարոզի փոշի Ultraspec, gel-loading հեղուկ, բուֆեր (էլեկտրոֆորեզի համար), պիպետ:
Լրացուցիչ անհրաժեշտ է՝ էլեկտրաֆորեզի սարք, միկրոալիքային վառարան, ավտոմատ միկրոպիպետ և ծայրակալներ:

Քաշը՝ 0,35կգ
Կոդը՝ 1005879 [W48924]

Մեր գործընկերները