Մեր 4D ձևաչափով մանրադիտակները եվ տասնյակ սենսորային սարքերը ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետում

Created Date: 2016-10-14 Դիտումներ: 1134
Մեր 4D ձևաչափով մանրադիտակները եվ տասնյակ սենսորային սարքերը ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետում

“Կոնցեռն-Էներգոմաշ” ՓԲԸ-ն մատակարարում է կենսաբանության և քիմիայի ուսումնական լաբորատորիաների բազմաթիվ պարագաներ: Վանաձորի Պետական Համալսարանում գործող լաբորատորիաները նույնպես համալրվել են մեր կողմից մատակարարված ժամանակակից սարքավորումներով:  

Օրերս ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետում կազմակերպվեցին բաց դասեր, որոնց մասնակցեցին Վանաձորի տարբեր դպրոցներից աշակերտներ: Հանդիպումների ժամանակ կենսաբանաքիմիական ֆակուլտետի կենսաբանության ամբիոնի դասախոս, կ. գ. թ. Սերգեյ Զալինյանը նրանց մանրամասն ներկայացրեց նորագույն սարքերը, որոնք հնարավորություն են տալիս դասավանդման պրոցեսն էլ ավելի արդյունավետ դարձնել: Ս. Զալինյանը մանրամասն ցուցադրեց ամբիոնի նորագույն սարքավորումների հետ աշխատելու կարգը, դրանց կիրառության շրջանակը:

Աշխատանքի ընթացքում օգտագործվեցին տարատեսակ սենսորներ, մասնավորապես LabQuest 2 բազմաֆունկցիոնալ սարքը: Այն հնարավորություն է տալիս տվյալներ ստանալ ավելի քան 70 սենսորային սարքերից, որոնցից 25-ն առկա են մեր լաբորատորիայում:

Սենսորային սարքը կարող է աշխատել առանց համակարգչին միացնելու՝ անգամ բաց տարածության մեջ՝ առանց ինտերնետի:

Սարքը ներկայացնելիս Ս.Զալինյանը հավելեց, որ  համակարգչին, պլանշետներին  միացնելու համար ինտերնետի առկայությունը պարտադիր է. Սարքն ունի 3 անալոգային մուտք, 2 թվային, Micro SD քարտի հնարավորություն, USB մուտք և ելք, որի օգնությամբ միանում է համակարգչին և տպիչ սարքին, ունի միկրոֆոնի մուտք:

Մանրամասն ներկայացվեցին սենսորները, որոնցից առաջինը մարմնի մակերևույթի ջերմաստիճանի որոշիչ սենսորն է: Վերջինիս  օգնությամբ ստուգում ենք սենյակում գտնվող ցանկացած առարկայի մակերևույթի ջերմաստիճանը: Հաջորդ սենսորը ինֆրակարմիր ջերմաչափն է, որը հնարավորություն է տալիս հեռավորության վրա ստուգել մարմնի կամ առարկայի մակերևույթի ջերմաստիճանը: Ստուգումն իրականացնում է -20-ից մինչև +400°C սահմաններում: Այն շատ արդյունավետ ստուգման տարբերակ է, որի օգնությամբ կարող ենք ստուգել անգամ էլեկտրական սալիկի մակերևույթի ջերմաստիճանը առանց նրան հպվելու: Սենսորը նույնպես միանում է LabQuest 2 սարքին, ինչի շնորհիվ արագ գրանցվում են արդյունքները:

Հաջորդ սենսորը սպիրոմետրն է: Սպիրոմետրի օգնությամբ որոշում ենք մարդու խոր ներշնչառության և խոր արտաշնչման ընթացքում թոքեր մտնող օդի ծավալը, ինչպես նաև նորմալ շնչառության ընթացքում թոքեր թափանցող օդի ծավալը:

Մյուս սենսորները O2 և CO2 գազերի սենսորներն են: Այս սենսորները կիրառվում են համապատասխան գազերի չափերի որոշման համար: Փորձի համար տարայի մեջ տեղադրում ենք օրինակ բույսի տերև կամ սերմի ծիլ, իսկ տարային ամրանում են O2 և CO2 սենսորները: Փորձի տևողությունը 10 րոպե է, որի ընթացքում սենսորը հստակ գրանցում է բույսի տերևի կամ ծիլի կողմից արտադրված և կլանված O2 և CO2 գազերի կոնցենտրացիաները:

Բուհը ձեռք է բերել նաև ԷՍԳ սենսոր, որի  հետ աշխատելու համար նախ հարկավոր է ստուգման ենթարկվող անձը իր մոտից հեռացնի բջջային հեռախոսը, մետաղական իրերը, հեռու նստած լինի համակարգչից կամ էլեկտրական սարքերից, որոնք կարող են խանգարել և աղմուկ առաջացնել սենսորի ստուգման ճշտության և հաղորդվող ալիքների վրա:

Հանդիպումների ժամանակ  ներկայացվեցին նաև այլ ժամանակակից սարքեր:

Հավելենք, որ ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետի լաբորատորիայում առկա են նաև բիոկուլյարային մանրադիտակներ և 4D ձևաչափով մանրադիտակ, որոնց օգնությամբ հնարավոր է ուսումնասիրել ինչպես պատրաստի, այնպես էլ նոր պրեպարատներ: 4D մանրադիտակը հնարավորություն է տալիս ուսումնասիրվող փորձանմուշը դիտելու ընթացքում անմիջապես ֆիքսել որպես լուսանկար, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կիրառել վիդեո ձայնագրում և ողջ գործընթացը տեսանկարահանել:

Աշակերտները դիտարժան փորձերի ընթացքում ցուցաբերում էին ակտիվություն՝ մեծ հետաքրքրությամբ ծանոթանալով նորագույն տեխնոլոգիաներին և դրանց կիրառությանը:

ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ

Tags:

Մեր գործընկերները