"Կոնցեռն-էներգոմաշ" ընկերությունը Մարտի 1-3-ը հրավիրում է Ձեզ «Կրթություն 21-րդ դար» միջազգային ցուցահանդեսին: Սիրով սպասում ենք Ձեզ մեր տաղավարում:
«Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համատեղ, ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, ներկայացնում են «Կրթություն 21-րդ դար» միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում՝ արդեն ավանդաբար, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը կներկայացնի Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերի անվճար ուսուցման կանոնները, և կանցկացնի երկու հարյուրից ավելի դիմորդների մրցակցային ընտրում 2017/2018 թթ. ուսումնական տարվա համար: Ցուցահանդեսը կանցկացվի երկու հարկերում, որտեղ կտեղակայվեն տասնյակ ինստիտուտներ, համալսարաններ, քոլեջներ և արհեստակցական ուսումնարաններ: Դրանց ներկայացուցիչները կպատմեն դիմորդներին այն ամենը, ինչ վերաբերում է ընդունելության կանոններին, ուսուցման արտոնյալ պայմաններին, առանցքային քննությունների հանձմանը և ուսանողական կյանքի առանձնահատկություններին, կկազմակերպեն ընդունելության ստուգումներ և օլիմպիադաներ:
Մեր գործընկերները