Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոն

Created Date: 2019-02-17 Դիտումներ: 962
Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոն

Փետրվարի 15-ին Երևանի ‹‹Գլաձոր›› համալսարանում տրվեց Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի› մեկնարկը, որը համալրվել է ‹‹Կոնցեռն-Էներգոմաշ›› ՓԲԸ-ի կողմից մատակարարված գերժամանակակից սարքավորումներով:

Փետրվարի 15-ին Երևանի ‹‹Գլաձոր›› համալսարանում տրվեց Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի› մեկնարկը, որը ստեղծվել է Համաշխարհային բանկի(ՀԲ) համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ոլորտի մասնագետներ, ինչպես նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: 

Սկզբնաղբյուր

Tags:

Մեր գործընկերները