ԵՊՀ-ում մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն

Created Date: 2018-09-28 Դիտումներ: 1269
ԵՊՀ-ում  մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը մեծ ուժով  և ոգևորությամբ  իրականացնում է աշխատանքներ կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում՝ համալրված “Կոնցեռն-Էներգոմաշ” ՓԲԸ-ի կողմից մատակարարված գերժամանակակից սարքավորումներով:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում՝ 27.02.18-ին իր դռներն է բացել Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը: Կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել՝  ՀՀ կրթության և գիտության նախարարը,  ԵՊՀ ռեկտորը, դասախոսական կազմն ու ապագա մասնագետները: Նորարարական կենտրոնը համալրված է “Կոնցեռն-Էներգոմաշ” ՓԲԸ- ի կողմից մատակարարված բարձրորակ սարքավորումներով: Այս եզակի սարքավորումները կրթական առումով մեծ դեր ունեն կենսաբանության ֆակուլտետում գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը և նորագույն մեթոդների կիրառմանը: Կենտրոնում համալրված սարքավորումներն ու տեխնիկան օգնում են պատրաստելու միջազգային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մրցունակ կադրեր՝ մանրէաբանության, կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ոլորտներում։

 

 

Tags:

Մեր գործընկերները