Երկպարույր ԴՆԹ-ի մոդել

Արտադրող: 3B Scientific
Մոդել: DNA Double Helix Model
Առկա: Առկա է

ԴՆԹ-ն կամ դեզօքսիռիբոնուկլեինային թթուն մարդկանց և գրեթե բոլոր կենդանի օրգանիզմների ժառանգական  նյութն է: Մարդու մարմնի գրեթե յուրաքանչյուր բջիջ ունի նույն ԴՆԹ-ն: ԴՆԹ-ի մեծ մասը գտնվում է կորիզում (կոչվում է կորիզային ԴՆԹ), սակայն ԴՆԹ-ի ոչ մեծ քանակություն գտնվում  է միտոքոնդրիումներում: ԴՆԹ-ում տեղեկատվությունը պահպանվում է  չորս հիմքերից՝ ադենինից (A), գուանինից (G), ցիտոզինից (C) և թիմինից (T) կազմված կոդերի միջոցով: Մարդկային ԴՆԹ-ն կազմված է մոտավորպես 3 մլրդ հիմքերից և այդ հիմքերի ավելի քան 99%-ը նույնն է բոլոր մարդկանց մոտ: Այս հիմքերի հաջորդականությունները պարունակում են տեղեկատվություն օրգանիզմի կառուցման և պահպանման մասին:

Քաշը՝ 0,39 կգ
Չափսերը՝ 31×9×9 սմ
Կոդը՝ 1005128 [W19205]

Մեր գործընկերները