Ատամների հիվանդությունների մոդել, 2 անգամ խոշորացված, 21 մասից

Արտադրող: 3B Scientific
Մոդել: Dental disease, magnified 2 times, 21 parts
Առկա: Առկա է

Ատամների հիվանդությունների մոդել, 2 անգամ խոշորացված, 21 մասից

Մոդելը ստորին ծնոտի իրական արտապատկերումն է՝ մեծահասակի 16 ատամներով, որոնք կարող են հանվել: Մոդելը 2 անգամ խոշորացված է:
Մոդելի մի կեսը ցուցադրում է 8 առողջ ատամներ և առողջ լնդեր՝ համեմատության համար:
Մյուս կեսը ցուցադրում է ատամների հետևյալ հիվանդությունները՝

  • Ատամնափառ

  • Ատամնաքարեր (ատամնանստվածքներ)

  • Պերիոդոնտիտ

  • Արմատի բորբոքում

  • Խոռոչային, հարթ մակերեսի և թաքնված (ապրոքսիմալ) կարիես 

Ոսկրի առաջնային կտրվածքի մի հատվածը կարելի է հեռացնել՝ արմատների, արյունատար անոթների և նյարդերի ցուցադրման համար: 
Մոդելը մատակարարվում է պատվանդանի վրա: 

E/D/F/S/P/I/J

Քաշը՝ 0.6 կգ
Չափսերը՝ 17.5 x 25 x 18.5 Սմ
Կոդը՝ D26 [1000016]

Մեր գործընկերները