ԵՊԲՀ-ում Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն է բացվել

Created Date: 2018-05-28 Դիտումներ: 1646
ԵՊԲՀ-ում Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն է բացվել

Կենտրոնի սրահները համալրվել են “Կոնցեռն-Էներգոմաշ” ՓԲԸ-ի կողմից մատակարարված նորագույն սարքավորումով, համապատասխան մուլյաժներով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով

ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը, որն այսօր բացեց դռներն այցելուների առաջ եզակի է հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ոչ միայն բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ապագա բժիշկներն, այլև այս օրերին համալսարանում ընթացող Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին վեհաժողովի մասնակիցները:

Ապագա, ինչպես նաև արդեն գործող բժիշկների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս կենտրոնի սրահները համալրվել են “Կոնցեռն-Էներգոմաշ” ՓԲԸ-ի կողմից մատակարարված նորագույն սարքավորումով, համապատասխան մուլյաժներով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով:

 

 

Tags:

Մեր գործընկերները