«Կրթություն 21-րդ դար» միջազգային ցուցահանդես

Created Date: 2017-02-25 Դիտումներ: 1134
«Կրթություն 21-րդ դար» միջազգային ցուցահանդես

"Կոնցեռն-էներգոմաշ" ընկերությունը Մարտի 1-3-ը հրավիրում է Ձեզ «Կրթություն 21-րդ դար» միջազգային ցուցահանդեսին:
Սիրով սպասում ենք Ձեզ մեր տաղավարում:

«Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համատեղ, ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, ներկայացնում են «Կրթություն 21-րդ դար» միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի ընթացքում՝ արդեն ավանդաբար, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը կներկայացնի Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերի անվճար ուսուցման կանոնները, և կանցկացնի երկու հարյուրից ավելի դիմորդների մրցակցային ընտրում 2017/2018 թթ. ուսումնական տարվա համար:
Ցուցահանդեսը կանցկացվի երկու հարկերում, որտեղ կտեղակայվեն տասնյակ ինստիտուտներ, համալսարաններ, քոլեջներ և արհեստակցական ուսումնարաններ: Դրանց ներկայացուցիչները կպատմեն դիմորդներին այն ամենը, ինչ վերաբերում է ընդունելության կանոններին, ուսուցման արտոնյալ պայմաններին, առանցքային քննությունների հանձմանը և ուսանողական կյանքի առանձնահատկություններին, կկազմակերպեն ընդունելության ստուգումներ և օլիմպիադաներ:

Tags:

Մեր գործընկերները